Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից», հայտնում է bookmaker-ratings.com.ua-ն։
Լունինի կարիերան շարունակելու հիմնական տարբերակը «Նապոլին» է։ Նշվում է նաև, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են նաև` «Վիլյառեալը», «Վեսթ Հեմը» և Դորտմունդի «Բորուսիան»։
Լունինի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման, որոնցում բաց է թողել 13 գնդակ։