Անգլիայի հավաքականի պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» պատասխան խաղի սպասելիքներով։
«Մադրիդցիները ոչ մի վախ չեն ունենա պատասխան խաղում: Մադրիդի «Ռեալը» հանգիստկ մտնի «Էթիհադ» խաղադաշտ: Այս ակումբը Չեմպիոնների Լիգայում այնքան հաղթանակ է տարել, որքան անգլիական բոլոր թիմերը միասին վերցրած»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
Նշենք, որ առաջին խաղն անցկացվել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել 1:1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա Մանչեսթերում մայիսի 17-ին: