Դանի Ալվեսի քրեական գործում նոր զարգացումներ կան

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը դժվար թե կարողանա դուրս գալ բանտից մինչև բռնաբարության գործով դատավարության ավարտը։

40-ամյա մարզիկի ազատ արձակման վերաբերյալ վերջին հայցը երեքշաբթի օրը մերժվել է դատավորի կողմից, հաղորդում է Marca-ն։

Փետրվարի 21-ին Բարսելոնայի դատարանն արդեն մերժել էր Ալվեսին ազատ արձակելու ևս մեկ հայց։

Միաժամանակ Ալվեսի փաստաբանը կարող է ևս մեկ բողոք ներկայացնել՝ Բարսելոնայի վերաքննիչ դատարան։

Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Իսպանիայում՝ սեռական ոտնձգությունների գործով։

Նրան սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։