«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական շուտով կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Talk Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ գործարքը կկայանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Նոր պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2028 թվականի ամառ։
21-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։