Ռաֆայել Լեաուն նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում դեմ երբևէ խաղացել է

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ հանդիպել եմ: Եվ նա «Միլանի» երկրպագու է: Նա պետք է տեղափոխվի «Միլան», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Residency-ը։

Նշենք, որ Մբապպեն այս մրցաշրջանում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։