«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը չի ցանկանում հեռանալ թիմից, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի կիսապաշտպանը մտադիր է մնալ «Չելսիում»։ Մաունթը պատրաստվում է սպասել Մաուրիսիո Պոչետինոյի նշանակմանը և կփորձի համոզել արգենտինացի մասնագետին, որ թիմին նա դեռ պետք կգա։
Նշենք, որ Մաունթը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի կեսերը։
Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։