«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցել «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի հետ պայքարում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ պատրաստ են 60 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի ծառայությունների համար։

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դիտարկում է կորեացի պաշտպանի փոխարեն Այմերիկ Լապորտին, ով ամռանը կհեռանա թիմից։

26-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: