«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, դեմ է ֆուտբոլիստի «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն, հայտնում է L’Equipe-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի կինը չի ցանկանում երեք մանկահասակ որդիների հետ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը նախապես լրջորեն դիտարկել է «Ալ-Հիլալ» տեղափոխվելու հնարավորությունը։
Այս պահին արգենտինացի հարձակվողը չի շտապում առաջարկել, քանի որ նախընտրում է մնալ Եվրոպայում։