Լիոնել Մեսսի․ «Ես բախտ ունեցա իրականացնելու իմ մեծ երազանքը»

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Laureus-ի տարվա լավագույն մարզիկ մրցանակաբաշխության ժամանակ նշել է «Բարսելոնան», որտեղից հեռացել է 2021 թվականին։

Արգենտինացի հարձակվողը Laureus-ի վարկածով արժանացել է տարվա լավագույն մարզիկի մրցանակին։

«Հաճելի է նման ճանաչում ստանալը, ես բախտ ունեցա իրականացնելու իմ մեծ երազանքը։ Ես ամեն ինչի միջով անցա՝ մեծ ուրախություն «Բարսելոնայի» հետ և շատ տխրություն ազգային թիմի հետ, բայց երբեք կանգ չառա»,- 35-ամյա արգենտինացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերն է մեջբերում։

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ Այս պահին նրանով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ալ-Հիլալը» և «Ինտեր Մայամին»։