ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայից ռեկորդային առաջարկ է ստացել, հայտնում է L’Équipe-ը:
Աղբյուրի համաձայն՝ այս պահին Սաուդյան Արաբիայից առաջարկը միակն է, որը ստացել է արգենտինացին։ Առաջարկվող պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար, ֆուտբոլիստը կարող է ստանալ մինչև 600 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ տրանսֆերի մասին խոսվել է նաև Սաուդյան Արաբիա նրա չնախատեսված ուղևորության ժամանակ։
Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։