«Յուվենտուսի» ֆուտբոլիստը ծնկի վիրահատության է ենթարկվել

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատիա Դե Շիլիոն ծնկի վիրահատության է ենթարկվել։

Անցած չորեքշաբթի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Լեչեի» դեմ (2:1) խաղում։ Բժիշկներն ախտորոշել են ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, այսօր ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել։ Շուտով Մատիան Բոլոնիայից կվերադառնա Թուրին և կսկսի երկար վերականգնողական գործընթաց։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա պաշտպանը 25 հանդիպում է անցկացրել բոլոր ակումբային մրցաշարերում: