«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է 90min-ը՝ «Բարսելոնան» վստահ է, որ կկարողանա պայմանագիր կնքել 32-ամյա գերմանացի կիսապաշտպանի հետ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է այս ամառ, և «Բարսելոնան» նախատեսում է անվճար պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։
Այս մրցաշրջանում Գյունդողանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: