Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հարձակվողին ցանկանում է գնել «Աստոն Վիլլան»։

Վլահովիչը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: