Մարկ Օվերմարս. «Սիրտս 45 տոկոսով մեռած է»

Հոլանդիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Մարկ Օվերմարսը խոսել է առողջական խնդիրների մասին։ 2022 թվականի վերջին նա տարավ միկրոինֆարկտ։

«Ես պետք է շունչս պահեմ, երբ շատ եմ խոսում: Ինձ էներգիա է պետք կենտրոնացված մնալու համար: Սիրտս 45 տոկոսով մեռած է։

Բայց ես ափսոսալու կարիք չունեմ։ Ես պարզապես պետք է ճիշտ բաշխեմ իմ էներգիան։

Կգերադասեի մեռնել աշխատելով, քան ոչինչ չանել»,- Օվերմարսի խոսքերն է փոխանցում Het Laatste Nieuws-ը։