«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին Ա Սերիայի 34-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ հանդիպումից հետո (1:0) հայտարարել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Ավելի վաղ նեապոլցիների նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել էր Սպալետտիի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակի ակտիվացման մասին։
«Ակումբի ղեկավարությունը պայմանագիրը երկարաձգելու տարբերակ ուներ, և նրանք օգտվեցին դրանից: Ես շնորհակալ եմ նրանց այս մասին ինձ զգուշացնելու համար։
Դեռ ժամանակ կլինի դա քննարկելու համար, քանի որ մրցաշրջանը դեռ չի ավարտվել»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Footbal Italia-ն:
Սպալետին «Նապոլին» գլխավորում է 2021 թվականից։