«Լիվերպուլը» բանակցություններ է վարում Յորգ Շմադկեին ակումբի մարզական տնօրենի պաշտոնում նշանակելու շուրջ։
Մերսիսայդյան ակումբը փորձում է փոխարինող գտնել Ջուլիան Ուարդին, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը:
Շմադկեն հեռացել է «Վոլֆսբուրգից» փետրվարին՝ ավելի քան չորս տարի ակումբի մարզական տնօրենի պաշտոնից հետո:
59-ամյա մասնագետը նախկինում զբաղեցրել է նմանատիպ պաշտոններ «Հանովերում» և «Քյոլնում», բայց դեռ չի աշխատել արտասահմանում: