Կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Վուլվերհեմփթոնը» տրանսֆերային փոխանակություն կիրականացնեն

Ընթացիկ մրցաշրջանի առաջատար կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Վուլվերհեմփթոնը» տրանսֆերային փոխանակություն կիրականացնեն:

Diario Sport-ի հավաստմամբ, կողմերը պայմանավորվել են, որ երիտասարդ վինգեր Անսու Ֆատին կմիանա «գայլերին», իսկ իսպանական ակումբ կտեղափոխվի պորտուգալացի հենակետային կիսապաշտպան Ռուբեն Նևեշը: «Բարսելոնան» որպես հավելավճար կստանա 30 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 46 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: