«Մանչեսթեր Սիթիի» երկու ֆուտբոլիստներ կարող են լքել ակումբը

Ամառային տրանսֆերային պատուհանը մոտ է, և ֆուտբոլային ակումբներն արդեն պլաններ են կազմում՝ ուժեղացնելու թիմերի կազմերը:

Ըստ 90min-ի՝ «Մանչեսթեր Սիթիի» երկու ֆուտբոլիստներ «Վեսթ Հեմի» դիտակետում են: Խոսքը պաշտպան Կայլ Ուոքերի եւ եզրային պաշտպան Կելվին Ֆիլիպսի մասին է։

Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիում» խաղային ժամանակ չի ստանում, իսկ Ուոքերը վերջին շրջանում դուրս է մնացել թիմի մեկնարկային կազմից:

Գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը, քանի որ ֆուտբոլիստները դեմ չեն հեռանալ թիմից: