Սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, ով Գերմանիայի առաջնությունում հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է վերադառնալ Անգլիա։
Մինչ Բունդեսլիգա տեղափոխվելը աֆրիկացին պաշտպանում էր «Լիվերպուլի» գույները։
Ըստ ինսայդեր Էկրեմ Կոնուրի՝ Մանեի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»: «Կաչաղակները» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում երրորդն են:
Սադիոն համալրել է «Բավարիայի» շարքերը նախորդ ամառ՝ պայմանագիր կնքելով եռամյա ժամկետով։
Այս մրցաշրջանում Մանեն Բունդեսլիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: