ՊՍԺ-ն ռեկորդ է սահմանել 2021/22 մրցաշրջանի վերջում միջնորդներին ամենաշատ վճարումների քանակով։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։
Աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը փարիզցիները գործակալների վրա ծախսել են 39,44 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ «Մարսելի» ու «Մոնակոյի» ծախսերը կազմում են համապատասխանաբար 10 մլն և 9,2 մլն. եվրո:
2017/18 մրցաշրջանում նման վճարումները կազմել են 23,2 միլիոն, հետագա մրցաշրջաններում այդ թիվը չի գերազանցել 30 միլիոնը՝ 25,8 միլիոն, 26,9 միլիոն և 28,45 միլիոն։
Այսպիսով, ՊՍԺ-ն թարմացրել է գործակալության ծախսերի ակումբային ռեկորդը։ Ընդ որում, ֆուտբոլիստների տրանսֆերների հետ կապված հաշվետու ժամանակահատվածում այլ ակումբներ տրանսֆերների վրա ուղղակիորեն ծախսվել է 181 մլն եվրո: