«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակման գիծն ուժեղացնելու աստղային երկու տարբերակ ունի

«Ինտերը» պատրաստ է հարձակվող Լաուտարո Մարտինեսին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս մասին հայտնում է Football Insider-ը։ Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը մտադիր է միջոցներ հայթայթել կազմն ուժեղացնելու համար։

Նշվում է, որ անձամբ՝ Մարտինեսը, հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի ակումբ տեղափոխվելով։

Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը՝ Հարի Քեյնն է:

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում «Ինտերի» կազմում՝ դառնալով 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: