Ֆրանսիական գրանդը լավատեսորեն է տրամադրված Պորտուգալիայի ընտրանու աստղի տրանսֆերի հարցում

ՊՍԺ-ն արդեն պլանավորում է ամառային տրանսֆերային արշավը. Ֆրանսիական ակումբը շարունակում է բանակցել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի հետ։

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, Լիգա 1-ի գրանդը լավատեսորեն են տրամադրված 28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ ամառ պատրաստ կլինի վաճառել Բերնարդո Սիլվային մոտ 90 միլիոն եվրոյով։

2022/2023 մրցաշրջանում Բերնարդոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում։