Ջեյմի Վարդին տպավորիչ նվաճման է հասել

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում գրավել է «Էվերթոնի» դարպասը (2:2):

Այսպիսով՝ 36-ամյա հարձակվողը Պրեմիեր Լիգայում խփեց իր 136-րդ գոլը։ Այս ցուցանիշով նա գործող ֆուտբոլիստների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Մոհամեդ Սալահին (Լիվերպուլ, 137 գոլ) և Հարի Քեյնին (Թոթենհեմ, 208):

Ընթացիկ մրցաշրջանում Վարդին բոլոր մրցաշարերում «Լեսթերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։