Իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան կարող է մնալ առանց աշխատանքի: Ինչպես հայտնում են Daily Mail-ի լրագրողները,
«Վուլվերհեմփթոնը», որի կազմում այժմ խաղում է հարձակվողը, դիտարկում է հարձակվողի հետ համագործակցությունը դադարեցնելու տարբերակը։
Եթե «գայլերը» Կոստային նոր պայմանագիր չառաջարկեն, ապա 34-ամյա հարձակվողն այս ամառ կդառնա ազատ գործակալ:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում, որոնցում խփել է ընդամենը մեկ գոլ։