Ալվարո Օդրիոսոլան իր ապագայի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան այս ամառ կարող է վերադառնալ «Ռեալ Սոսյեդադ», հայտնում է AS-ը։

Մադրիդյան ակումբը չի խանգարի ֆուտբոլիստի հեռանալուն։

Օդրիոսոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո:

27-ամյա իսպանացին այս մրցաշրջանում Լա Լիգայում ընդամենը երկու անգամ է փոխարինման դուրս եկել։