«Թոթենհեմը» շարունակում է նոր գլխավոր մարզիչ փնտրել

«Թոթենհեմը» շարունակում է աշխատել նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ։ Ըստ ESPN-ի՝ Արնե Սլոթը կարող է գլխավորել լոնդոնյան թիմն այս ամառ։

Լրատվամիջոցները 44-ամյա հոլանդացուն բնութագրում են որպես «այս պաշտոնի լուրջ հավակնորդ»։

Առնե Սլոտն այժմ մարզում է «Ֆեյենորդը»: Հոլանդիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ թիմը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այս պահին «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է: