Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին
«Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հաղթել առաջնությունը: Սա կարևոր է ակումբի, անձնակազմի և ֆուտբոլիստների համար:
Մենք պետք է նվաճենք տիտղոսը, որտեղ էլ դա տեղի ունենա: Մենք պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ ինքներս ենք վերահսկում։
Մինչ այժմ մենք առաջատար ենք եղել, քանի որ մեկ թիմ ենք եղել, ընտանիք։ Բոլոր ֆուտբոլիստները թիմը դարձրել են առաջնահերթություն:
Այսպիսով, մենք հաղթեցինք Սուպերգավաթը և 11 միավորով առաջ անցանք «Ռեալից»: Մենք նրանց շնորհավորել ենք նախորդ տարի, երբ նրանք չեմպիոն դարձան։
Որպես ֆուտբոլային մասնագետներ, մենք գիտենք, որ առաջնությունում սովորաբար հաղթում են լավագույնները։»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Նշենք, որ «Բարսելոնան» 79 միավորով շարունակում է գլխավորել իսպանական Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: