Ռոդրիգոն հիացնում է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն ավելի ու ավելի է տպավորում մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը իր խաղով։

Լրագրող Խորխե Պիկոնի խոսքով՝ թիմի մարզիչ Կառլո Անչելոտտին շատ գոհ է Ռոդրիգոյի խաղից։ 22-ամյա վինգերի խաղի մեծ երկրպագուն է, նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: