Ռաֆայել Լեաուն մոտ է «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, 23-ամյա հարձակվողը կարող է հինգ տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ: Պորտուգալացու աշխատավարձը կկազմի տարեկան 7 միլիոն եվրո։
Ռաֆայել Լեուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից։ «Ռոսոներիների» կազմում անցկացրած 157 պաշտոնական խաղերում պորտուգալացի ֆուտբոլիստը 40 գոլ է խփել և 34 գոլային փոխանցում կատարել:
Նշենք, որ «Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ հինգերորդն է։