Մոհամեդ Սալահը՝ ռեկորդի հեղինակ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել 34-րդ տուրի «Թոթենհեմի» հետ խաղում:

Այս գոլը Սալահի համար 184-րդն էր «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում: Այսպիսով, եգիպտացին բարձրացան ակումբի լավագույն ռմբարկուների 6-րդ հորիզոնականը՝ գերազանցելով Ռոբի Ֆաուլերին, ով ունի խփած 183 գոլ:

Մոտ ժամանակներս Սալահը կարող է շրջանցել նաև Սթիվեն Ջերարդին, ով ունի խփած 186 գոլ։

«Լիվերպուլի» պատմության լավագույն ռմբարկուն է Յան Ռաշը՝ 346 խփած գոլով: