«Մանչեսթեր Սիթին» թիրախավորել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից մեկին

«Մանչեսթեր Սիթին» աշխատում է առաջիկա ամռանը թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։

Ըստ Fichajes-ի՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից մեկը արդեն հայտնվել է ակումբի դիտակետում։ Խոսքը պաշտպան Ֆերլան Մենդիի մասին է։

Անգլիական ակումբը ֆրանսիացուն տեսնում է որպես Ժուաո Կանսելոյի իդեալական փոխարինող։

Պորտուգալացին այժմ վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում» և մեծ է հավանականությունը, որ ամռանը կլքի ակումբը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային հաջորդ ամառ Մենդիին վաճառելու «Ռեալի» պատրաստակամության մասին։

Հավելենք, որ Ֆերլան Մենդին Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։