«Լիդսի» գլխավոր մարզիչ Խավի Գրասիան կարող է լքել պաշտոնը:
53-ամյա մասնագետը մարզչի պաշտոնում նշանակվել է փետրվարի վերջին, սակայն չի հասել այն արդյունքներին, որն ակնկալվում էր։
Թիմն այժմ զբաղեցնում է 16-րդ տեղը առաջնությունում:
Լրագրող Ջոն Պերսիի խոսքով՝ ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Գրասիայի վաղաժամկետ հեռացման հնարավորությունը՝ և վերջնական որոշում կկայացնի առաջիկայում:
Մայիսի 6-ին «Լիդսը» հյուրընկալվելիս կխաղա առաջնության գործող առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի սկզբին Ջեսի Մարշը հեռացվեց «Լիդսից»: