Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Լուկա Մոդրիչի առողջական վիճակի մասին։
«Մենք լավ նորություններ ունենք Մոդրիչի հետ կապված։ Նա պատրաստ կլինի խաղալ շաբաթ օրը»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Օսասունան» կհանդիպեն Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում, որը տեղի կունենա՝ մայիսի 6-ին։