Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արձագանքել է Բրազիլիայի հավաքականը գլխավորելու առաջարկի մասին։
«Կեղծ լուրեր կան այն վերջնաժամկետի մասին, երբ ես կարող եմ ընդունել կամ հրաժարվել Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի պաշտոնից։ Ես երբեք չեմ խոսել նրանց հետ:
Ես իմ ապագան ոչ մեկի հետ չեմ քննարկում, ես միշտ դա ասել եմ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Անչելոտտիին վերջնաժամկետ է սահմանել մայիսի 25-ը, երբ նա պետք է ընդունի կամ մերժի Բրազիլիայի հավաքականը գլխավորելու առաջարկը։