«Բավարիան» կիսապաշտպանությունը ուժեղացնելու տարբերակ է գտել

27-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ժուաո Պալինյան, ով վարձավճարով հանդես է գալիս Լոնդոնի «Ֆուլհեմում», հնարավորություն ունի կարիերան շարունակել գերմանական Բունդեսլիգայում, որտեղ իր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիան»։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Ֆուտբոլիստի համար մրցավազքում «Բավարիայի» մրցակիցներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Արսենալը»:

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Ժոան Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: