ՊՍԺ-ն նոր տրանսֆերային նպատակ ունի

«Ռեյմսի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», կարող է կարիերան շարունակել ֆրանսիական մեկ այլ թիմում։

Ըստ Lequipe-ի՝ 21-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն:

Փարիզյան գրանդը որոշել է երիտասարդացնել թիմը, ուստի դիտարկում է Բալոգունի հետ պայմանագիր կնքելու տարբերակը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը «Արսենալի» ակադեմիայի սան է։ Նրա աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Բալոգունը Լիգա 1-ի լավագույն ռմբարկուներից է։ Այս մրցաշրջանում նա Ֆրանսիայի առաջնության 31 խաղում դարձել է 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։