Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Բետիսին»՝ 4:0։
Այսպիսով, կատալոնացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Լա Լիգայի մրցաշրջանում 24-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց։
Գերմանացին այս ցուցանիշով դարձավ ակումբի ռեկորդակիրը։
Նախորդ լավագույն արդյունքը ցույց էր տվել Կլաուդիո Բրավոն 2014/15 մրցաշրջանում՝ անցկացրած 23 «չոր» խաղով։