Լոնդոնի «Արսենալը» հետաքրքիր տրանսֆերային ծրագիր է մշակել

Շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Արսենալից»։

Ինչպես հայտնի է դարձել Daily Mail-ի լրագրողներին, «զինագործները» պատրաստ են դիտարկել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։

Լոնդոնցիները որոշել են վաճառել Ջակային՝ Անգլիայի հավաքականի և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերը գնելու համար։

Ջական «Արսենալի» գույները պաշտպանում է 2016 թվականի հուլիսից։

Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկվում է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։