Ռահիմ Ստերլինգ. «Մենք հիասթափված ենք»

«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը կիսվել է թիմի վատ արդյունքների մասին իր կարծիքով. Լոնդոնցիներն այս պահին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 11-րդ տեղը:

«Մենք հիասթափված ենք. Լքելով խաղադաշտը՝ մենք զայրացած ու հիասթափված ենք զգում։

Երբեմն պարզապես նստում ես հանդերձարանում և նայում դեպի դատարկություն, քանի որ չես կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Դա բարդ է»,- Ստերլինգի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի մայիսի 2-ին «Արսենալի» դեմ: