«Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հիասթափված է, որ Անտոնիո Կոնտեին հեռացնելուց հետո ակումբը չի կապվել իր հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ալան Բրազիլը։
«Ինձ շատ է դուր գալիս այս տղան: Կարծում եմ, որ նա պարզապես լավագույնն է: Մի բան հաստատ գիտեմ. նա շատ հիասթափված էր, որ «Թոթենհեմը» իր հետ կապ չի հաստատել»,- TalkSport-ին ասել է Բրազիլը: