Սերժ Գնաբրին չի գոհացնում «Բավարիայի» ղեկավարությանը

Մյունխենի «Բավարիան» կարող է վաճառվել վինգեր Սերժ Գնաբրին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 27-ամյա ֆուտբոլիստի ելույթներն չեն գոհացնում ակումբի ղեկավարներին։

Անձամբ՝ Գնաբրին, չի ցանկանում հեռանալ, բայց «Բավարիան», ըստ լրագրող Ֆլորիան Պլետենբերգի, պատրաստ է բաժանվել նրանից գալիք ամառ։

Սերժ Գնաբրիի աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանի 42 խաղում ֆուտբոլիստը դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ