«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը վերադարձել է թիմի մարզումներին, հայտնում է BBC-ն։
22-ամյա երիտասարդը կույրաղիքի վիրահատության պատճառով բաց է թողել մի քանի շաբաթ։
Այսօր, «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կմրցի «Բավարիայի» հետ։ Հաղորդվում է, որ Ֆոդենը կարող է մասնակցել հանդիպմանը։