«Միլանը» որոշում է կայացրել Օլիվյե Ժիրուի ապագայի հետ կապված

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կմնա իտալական ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ միլանցիները պատրաստ են երկարաձգել պայմանագիրը 36-ամյա ֆրանսիացու հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: