Մարկուս Ռեշֆորդը վերադարձել է թիմի մարզումներին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վերադարձել է թիմի հետ մարզումներին, հայտնում է Manchester Evening News-ը։

Հաղորդվում է, որ մարզումներ են սկսել նաև Լյուկ Շոուն, Մարսել Զաբիցերն ու Թայրել Մալասիան։

Նշենք, որ Ռեշֆորդը մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի հանդիպում։

Վաղը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի Լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղում կհանդիպի «Սևիլիայի» հետ, առաջին հանդիպումը ավարտվել է 2:2 հաշվով։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: