Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Նեյմարը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խաղադաշտ կվերադառնա ապրիլի վերջին, հայտնում է Le Parisien-ը:

Բրազիլացին այժմ գտնվում է հայրենիքում, և շուտով կվերադառնա Փարիզ, որպեսզի շարունակի ապաքինվել վնասվածքից: 2023/24 մրցաշրջանին ֆուտբոլիստը կնախապատրաստվի ՊՍԺ-ի բժշկական շտաբի հսկողության ներքո։

Փետրվարին Նեյմարը կոճի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության «Լիլի» դեմ խաղում և վիրահատվել։ Հետո հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին վերականգնվելու համար կպահանջվի 3-4 ամիս:

Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզեցիների կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: