«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը արձագանքել է այն լուրերին, որ կարող է հեռանալ թիմից:
«Հետին պլանում խոսակցություններ կան, ինչը, կարծում եմ, նորմալ է։ Բայց առանց մանրամասնելու: Դեռ ոչինչ որոշված չէ։ Իհարկե, բանակցությունները շարունակվում են, այնպես որ, եթե որևէ լուծում լինի, դուք առաջինը կիմանաք այդ մասին»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա գերմանացին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում:
Գյունդողանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։