«Չելսիի» ժամանակավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալից» կրած պարտությունից հետո խոսել է թիմի նպատակների մասին մրցաշրջանի մնացած հատվածում։
«Ես ոչ մեկին թույլ չեմ տա մտածել, որ այս մրցաշրջանն արդեն ավարտված է։ 60 րոպե մենք գերազանցեցինք համաշխարհային կարգի թիմին և հնարավորություններ ստեղծեցինք։ Դուք պետք է պահեք այս բարը: Սա մեսիջ է բոլորիս համար»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Չելսին» Պրեմիեր Լիգայի 31 խաղում վաստակել է 39 միավորով մրցաշարային աղյուսակում 11-րդն է։