«Բարսելոնան» ֆինանսական մեծ ակնկալիք ունի Լիոնել Մեսսիի վերադարձից

«Բարսելոնան» հուսով է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը դրական ազդեցություն կունենա ակումբի ֆինանսական վիճակի վրա։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Մեսսիին սպորտային, ֆինանսական և սենտիմենտալ պատճառներով: Ակումբին մոտ կանգնած աղբյուրները կարծում են, որ Մեսսիի վերադարձը հաջորդ մրցաշրջանում կարող է կազմել «Բարսելոնայի» ընդհանուր ծախսի 25 տոկոսը: Ակումբում որոշ կանխատեսումների համաձայն՝ այս համամասնությունը կարող է հասնել 33 տոկոսի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» նախատեսում է 35-ամյա արգենտինացուն 1 կամ 2 տարով պայմանագիր առաջարկել։ Եթե ​​Մեսսին համաձայնի երկրորդ տարբերակին, ապա կմասնակցի ակումբի 125-ամյակին նվիրված միջոցառումներին։

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել էր, որ Մեսսին կվերադառնա թիմ։

Հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։