Ֆաբիո Կարվալյոն որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոն այս ամառ կհեռանա թիմից։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ պորտուգալացին վերջնական որոշում է կայացրել։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստին պատրաստվում են վարձակալել։ Պորտուգալացին Յուրգեն Կլոպի թիմ է տեղափոխվել անցած ամառ՝ «Ֆուլհեմից» ազատ գործակալի կարգավիճակով։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կարվալյոն Պրեմիեր Լիգայի 12 խաղում երկու գոլ է խփել։