«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է իր նախկին թիմում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
«Ես «Չելսին» ճանաչում էի որպես որոշակի դասի ակումբ Աբրամովիչի ժամանակաշրջանում, բայց այսօր համոզված եմ, որ դա նրանց պակասում է։ Ինձ համար շատ դժվար է տեսնել, թե ինչպես են նրանք ազատվել որոշ մարդկանցից։
Նրանք պետք է վերադառնան իրենց ունեցած սկզբունքներին ու արժեքներին։ Ես այլևս չեմ ճանաչում իմ ակումբը»,- Դրոգբայի խոսքերն է մեջբերում Canal +-ը։
Նշենք, որ «Չելսին» 31 տուրից 39 միավորով 11-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։
Չեմպիոնների Լիգայում «Չելսին» մրցաշարի 1/4-րդ եզրափակիչ փուլում պարտվեցին Մադրիդի «Ռեալին»՝ ընդհանուր 0:4 հաշվով։